211652_close_icon
views-count1015 դիտում article-date 10:05 23-04-2024

Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրը` ապրիլի 23-ին, Հայաստանն ունի 3 մասնակից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց 50 կգ քաշային կարգում առաջին մենամարտը կանցկացնի Անուշ Գրիգորյանը, ում մրցակիցը Ռումինիայից Միհաելա Բադեսկուն է:

63 կգ քաշում Սոնա Հարությունն ուժերը կչափի սլովակ Տամարա Կուբալովայի հետ:

Եվ 70 կգ քաշային Անի Հովսեփյանը կփորձի գերազանցել Ռումինիայից Անդրա Նիկոլետային:

Կանանց ընտրանու կազմում արդեն իսկ պայքարից դուրս են մնացել Լուսին Գևորգյանը, Լիլիթ Դալլաքայանը և Էլիդա Քոչարյանը:

Նմանատիպ նյութեր