211652_close_icon
views-count14349 դիտում article-date 12:29 23-04-2024

Հրդեհ՝ Արարատի մարզի Նշավան գյուղում. գյուղացիները, հրշեջ-փրկարարաներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը, ապա մարել այն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նշավան գյուղի բնակիչներից մեկի անասնագոմում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են անասնագոմի սեփականատերն ու գյուղացիները, ապա ժամանած հրշեջները նախ կանխել, ապա մարել են հրդեհը:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Գևորգ Սահակյանի և դասակի հրամանատար Սուրիկ Բարսեղյանի գլխավորությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր