211652_close_icon
views-count883 դիտում article-date 20:10 23-04-2024

Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ

 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ Ուկրաինային օգնությունը  ներդրում է սեփական անվտանգության համար։՛

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով է «ՌԻԱ Նովոստին», այս մասին  ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ասել է  լրագրողների հետ հանդիպմանը՝ մեկնաբանելով դաշինքի կողմից մեծ գումարներ տրամադրելու և Կիևին օգնելու հարցը:

«Անհրաժեշտ է հիշել, որ Ուկրաինային տրամադրվող օգնությունը բարեգործություն չէ, այլ ներդրում մեր սեփական ընդհանուր անվտանգության համար: Եթե Ուկրաինան պարտվի, այդ ներուժը կարող է սպառնալ դաշինքի երկրներին։ Ռուսաստանի հետ հարևանությունը մեզ համար իր գինն ունի», - ասել է Ստոլտենբերգը

Նմանատիպ նյութեր