211652_close_icon
views-count664 դիտում article-date 18:38 24-04-2024

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիրիայի ժողովրդական ժողովի փոխնախագահ Ակրամ ալ-Աջլանիի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 24-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանի և ՀՀ-ում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանի ուղեկցությամբ:

Պատվիրակության կազմում էր նաև Սիրիայի Ժողովրդական ժողովի Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լյուսի Էսգենյանը:

Հյուրերին դիմավորել և դեպի հուշահամալիր է ուղեկցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը:

Պարոն Ակրամ ալ-Աջլանին ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև Սիրիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Անժել Թևեքելյանի ուղեկցությամբ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պատվիրակության անդամները գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Նմանատիպ նյութեր