211652_close_icon
views-count1117 դիտում article-date 23:08 24-04-2024

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխներկայացուցիչ Վեդանտ Պատելը։ Փոխանցում է Tert.am-ը։

«Մենք ողջունում ենք այն հայտարարությունը, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են օգտագործել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանների սահմանազատման հիմք:

Սա կարևոր քայլ է կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար»:

Նմանատիպ նյութեր