211652_close_icon
views-count1396 դիտում article-date 22:52 26-04-2024

Արթուր Ավետիսյանը մարմնամարզության ԵԱ-ում 4-րդն է

Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց թիմի անդամ Արթուր Ավետիսյանը 4-րդն է Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իտալիայի Ռիմինի քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության առանձին գործիքների օղակների եզրափակիչում Հայաստանի ընտրանու անդամ Արթուր Ավետիսյանը, հավաքելով 14.800 միավոր, գրավեց 4-րդ տեղը:

Այս վարժությունում Եվրոպայի 7-ակի չեմպիոն դարձավ Հունաստանից Էլեֆտերիս Պետրունիասը:

Ապրիլի 27-ին Եվրոպայի առաջնության իր երրորդ ոսկու համար կպայքարի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի բացարձակ գավաթակիր Արթուր Դավթյանը:

Հաջորդիվ կկայանան նաև երիտասարդների առանձին գործիքների եզրափակիչները, որտեղ նժույգ-թափերի եզրափակիչում հանդես կգան Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը: Բազմամարտի եզրափակիչ է դուրս եկել Ռոբերտ Գյուլումյանը:

Նմանատիպ նյութեր