211652_close_icon
views-count2206 դիտում article-date 15:10 27-04-2024

Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ Yerevan.Today

Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել: Այս մասին հայտնում են Yerevan.Today-ի տավուշյան աղբյուրները:

Մասնավորապես, նրանք այն դիրքերի զինծառայողներ են, որոնք սահմանազատման արդյունքում հայտնվում են ադրբեջանական կողմում:

«Մարդիկ ամագ ունեն էդ պոստերի վրա, լացելով են դուս գալի»,- նշում է մեր զրուցակիցը:
Հաշվի առնելով Կիրանցի երեկվա իրադարձություններն ու դրանց հաջորդած ՊՆ և ՔԿ արձագանքները՝ տվյալներ չենք հրապարակում:

Հիշեցնենք՝ օրեր շարունակ Տավուշում և ՀՀ տարբեր մարզերում՝ այդ թվում մայրաքաղաք Երևանում տեղի են ունենում անհնազանդության և իրազեկման ակցիաներ՝ ի աջակցություն Տավուշի:

Նմանատիպ նյութեր