211652_close_icon
views-count1240 դիտում article-date 18:05 27-04-2024

100 տարի առաջ Ստալինի ձեռքով, հիմա էլ մեկ այլ անձի ձեռքով Արցախը հանձնվեց Ադրբեջանին, նույն ձեռագիրը Տավուշում է. Արցախի թեմի առաջնորդ

100 տարի առաջ Ստալինի ձեռքով, հիմա էլ մեկ այլ անձի ձեռքով Արցախը հանձնվեց Ադրբեջանին, նույն ձեռագիրը Տավուշում է։

Կիրանցում լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը․
«100 տարի առաջ գիտենք, թե ում ձեռքով Արցախը դարձավ Ադրբեջանի մաս՝ Ստալինի ձեռքով։ Հիմա էլի մի անձ փոխում է ամբողջը՝ հայկականացված, սրբագործված, ազատագրված Արցախը էլի մի մարդու շնորհիվ հանձնվեց։ Նույն ձեռագիրն այսօր շարունակվում է Տավուշում, որն անզեն աչքով երևում է, որ կտրվում է։

Ժողովուրդը չհանձնեց Արցախը։ Արցախի ժողովուրդն ընտրել էր իր պետականությունը։ Չեմ կարծում, որ Սամվել Շահրամանյանը կարող էր Արցախի հարց լուծել, հարցը լուծել է Նիկոլ Փաշինյանը։

Եթե հապաղենք, ավելի վտանգավոր երևույթներ ի հայտ կգան։ Պետք է նվիրյալ անձանց շուրջ համախմբվել ու այս մարտահավերները հեռաղցնել մեզնից»,- նշել է Արցախի թեմի առաջնորդը։

Նմանատիպ նյութեր