211652_close_icon
views-count1471 դիտում article-date 17:20 28-04-2024

Բարեղամ Հարությունյանը և Նարեկ Մանասյանը կպայքարեն ոսկե մեդալի համար. բռնցքամարտի ԵԱ

Հայաստանի ներկայացուցիչներ Բարեղամ Հարությունյանը (48 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ) այսօր երեկոյան Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում կպայքարեն ոսկե մեդալի համար:

35-ամյա Հարությունյանն օրվա առաջին եզրափակչում կմենամարտի Ռուսաստանը ներկայացնող հայ բռնցքամարտիկ Էդմոնդ Խուդոյանի հետ, իսկ Մանասյանը ոսկե մեդալը կվիճարկի Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցչի՝ Մուսլիմ Գաջիմագոմեդովի հետ:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականները մինչ այժմ 5 բրոնզե մեդալ են նվաճել Բելգրադում ավարտին մոտեցող աշխարհամասի առաջնությունում: Կանանց Հայաստանի հավաքականից բրոնզե մեդալակիր են դարձել Անուշ Գրիգորյանը (50 կգ) և Անի Հովսեփյանը (70 կգ), տղամարդկանց հավաքականից՝ Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ) և Արարատ Հարությունյանը (67 կգ):

Նմանատիպ նյութեր