211652_close_icon
views-count1297 դիտում article-date 13:28 29-04-2024

Դատախազությունը Ռոբերտ Քոչարյանից պահանջում է 25 միավոր անշարժ գույք, ավելի քան 35 մլրդ դրամ

Գլխավոր դատախազությունը պահանջ է ներկայացրել, որով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ու նրան փոխկապակցված անձանցից պահանջում է հօգուտ Հայաստանի բռնագանձել 25 միավոր անշարժ գույք։

Այս մասին ԱԺ-ում տարեկան հաշվետվություն ներկայացնելիս հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Բացի այդ դատախազությունը պահանջում է Ռոբերտ Քոչարյանից բռնագանձել 5 տրանսպորտային միջոց, մասնակցություն հայաստանյան և արտասահմանյան 16 իրավաբանական անձում, ավելի քան 4 մլն դոլարի ավանդ արժեթուղթ, շուրջ 10 մլրդ դրամի փոխառությունների պահանջի իրավունք, ավելի քան 35 մլրդ դրամ, որն իրենից ներկայացնում է ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդի՝ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված միջոցների ու այլ ծախսված միջոցների հանրագումարը։

Նմանատիպ նյութեր