211652_close_icon
views-count1057 դիտում article-date 13:32 04-05-2024

Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ

Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ։ «Ի՞նչ խնդիրներ ունեն արցախցիներն այսօր, ո՞ր դեպքում կվերադառնան Արցախ» թեմայով քննարկման ժամանակ այս հայտարարությունն արեց Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Արբահամյանը։

«Դա բոլորիս նվիրական ցանկությունն ու երազանքն է։ Եվ որքան շուտ, այնքան լավ։ Արցախցու ձայնն Աստծո ձայնն է, և արդարությունը հնարավոր չէ սպանել, որովհետև արցախցին ի սկզբանե արդարության ձայնն է բարձրացրել` ցանկանալով խաղաղ ապրել իր հողում։

Այն, ինչ տեղի ունեցավ մեզ հետ, անբացատրելի է հավատացող, գիտակից և հասուն մարդու տեսանկյունից։ Մենք այդպիսի ելք չէինք սպասում, դա սարսափելի էր։ Բռնի տեղահանում եղավ, ասել է թե արմատախիլ են արել ծառը։ Շատ գյուղացիներ կան, որոնք հասկանում են` ծառն արմատախիլ անելու դեպքում, այնուամենայնիվ, գլխավոր արմատը մնում է հողում ու ավելի խորն է գնում։ Մեզ մնում է Քրիստոսով հաղթանակած վերադառնալ գլխավոր արմատին, որ մնացել է հայրենի հողում»,– նշեց Սրբազանը։

Վրթանես սրբազանն աղոթեց հանուն Հայաստանի և Արցախի։

Նմանատիպ նյութեր