211652_close_icon
views-count1375 դիտում article-date 12:29 06-05-2024

Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը

Ս․թ․ ապրիլի 27-ին Պարոնյան 16/2 հասցեում գտնվող Հայաստանի բլոկչեյն էմբասիում տեղի է ունեցել արդեն 6-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումը, որի մասնակիցներն այս անգամ  դեռահասներ էին։

Ինտերակտիվ և հետաքրքիր հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները բացահայտել են արհեստական բանականության հնարավորությունները, ծանոթացել են Dream Factory-ի մի շարք տեխնիկական լուծումներին։

Հանդիպմանը ելույթներով հանդես են եկել Dream Factory վաճառքի բաժնի ղեկավար Մերի Գրիգորյանը և վաճառքի բաժնի մասնագետ Արտյոմ Օգանյանը։ Վերջիններս անդրադարձել են Dream Factory-ում գործունեություն սկսելու, ինչպես նաև  արհեստական բանականությամբ աշխատող օգնական գործարկելու հնարավորությանը։ Խոսնակներ Տոմա Դադայանը, Նոնա Անդրեասյանը և Լիանա Թադևոսյանը խոսել են Cerebrum Intellectus-ում բիզնեսի առաջին քայլերից, անդրադարձել վաճառք իրականացնելու առանձնահատկություններին  և «Արվեստը և  NFT-ն որպես վաճառքի հնարավորություն»  թեմային։ Հանդիպման երկրորդ մասում պատանիները կիսվել են իրենց պատկերացումներով և ստացել գիտելիքներ՝ ապագա «բիզնես նախագծերը» կյանքի կոչելու և դրանք  արհեստական բանականության շնորհիվ տեղայնացնելու վերաբերյալ։

Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակական է, հաջորդները բաց չթողնելու համար անհրաժեշտ է հետևել Fastex Armenia և ftnft.am պաշտոնական էջերին։

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային միջոցը, Fastexverse վիրտուալ 3D իրականությունը և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր