46873 դիտում
19:03 07-05-2024
Կասկադյորական ավտովթար՝ Երևան-Աշտարակ ճանապարհին. բախվել են «Wolksvagen»-ն ու «Mercedes»-ը․ վերջինը հայտնվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշների վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ մայիսի 7-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ճանապարհի Պռոշյանի վարչական տարածքում:
ժամը 15։20-ի սահմաններում բախվել են Ալեքսան Դավթյանի վարած «Mercedes» մակնիշի և Միքայել Ասրյանի վարած «Volkswage» մակնիշի ավտոոմեքենանները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Mercedes»-ը հայտնվել է բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշների վրա:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+