211652_close_icon
views-count1204 դիտում article-date 21:16 10-05-2024

Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել

ԱՄՆ-ն Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն կհատկացնի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան կարգադրությունը ստորագրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

«Ես պետքարտուղարին լիազորում եմ տրամադրել Ուկրաինային մինչև 400 միլիոն դոլարի աջակցություն պաշտպանության նախարարության ապրանքների և ծառայությունների, ինչպես նաև ռազմական ուսուցման և կրթության համար», - ասված է Բայդենի կարգադրությունում, որի տեքստը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել են, որ օգնության նոր փաթեթում կարող են ներառվել «Patriot» հրթիռներ ու «Bradley» զրահամեքենաներ։

Նմանատիպ նյութեր