211652_close_icon
views-count1285 դիտում article-date 22:14 12-05-2024

Ես հանդիպել եմ անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի հետ, և վերջինս չի մերժել միանալու այս գործընթացին. Բագրատ Սրբազան

Ես նաև հանդիպել եմ անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի հետ, իր կարծիքն իմանալու համար, և վերջինս՝ ժողովուրդ, չի մերժել միանալու այս գործընթացին: Այս մասին հայտարարել է Բագրատ Սրբազանը այսօր` մայիսի 12-ին հրավիրած հանրահավաքին Հանրապետության հրապարակում:

«Անցած անգամ Ձեր մասնակցությամբ և աջակցությամբ ես հայտարարեցի, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները պատրաստակամություն են հայտնել քվեարկելու ժողովրդի կողմից ընդունված թեկնածուին, անվստահություն հայտնելով ներկա կառավարության ղեռկավարին: Նրանց ձայները 35-ն են։  Ես նաև հանդիպել եմ անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի հետ, իր կարծիքն իմանալու համար, և վերջինս՝ ժողովուրդ, չի մերժել միանալու այս գործընթացին։ Այսինքն առաջին անգամ կարող ենք ասել, որ ընդդիմադիր խմբակցությունները հաղթահարել են առաջին փուլը, որը կարևոր է արձանագրել, սակայն մնացել է չափազանց կարևոր երկու հարցերի լուծումը՝ վարչապետի թեկնածուի և պակասող 18 պատգամավորի աջակցության հարցը։ Առաջիկա օրերին մենք միասին պետք է լուծենք այս հարցերը եւ կամաց-կամաց հասնել»,-ասաց նա:

Բագրատ Սրբազանը նաեւ նշել է, որ պատրաստվում է խորհրդակցություններ անցկացնել բոլոր քաղաքական ուժերի հետ, այդ թվում Քաղաքացիական պայմանագրի:

Նմանատիպ նյութեր