211652_close_icon
views-count17904 դիտում article-date 18:09 13-05-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում. Սարի թաղում աշխատանքներ կատարելիս «JCB» մակնիշի տրակտորը կողաշրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատը. օպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարի թաղ 3-րդ փողոցում էքկավատորը բախվել է սյանը ու կողաշրջվել:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարակ ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները ՝գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:  

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արամ Բարսեղյանն ու Գևորգ Աբրահամյանը:

Պարզվել է, որ «JCB» մակնիշի տրակտորը աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է և առկա է դիզվառելիքի արտահոսք:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները իրականացնում են հերթապահություն և քաղաքացիների հետ համատեղ իրականացրել են վառելիքի տեղափոխում այլ տարրա:

Կողաշրջման հետևանքով փլուզվել է ճանապարհի մոտ 50 քառակուսի մետր հենապատը:

Տեղում պարեկները պարզել են, որ այն վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 38-ամյա Արգամ Հարությունյանը:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգոյանի  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+

Նմանատիպ նյութեր