211652_close_icon
views-count112064 դիտում article-date 09:47 17-05-2024

Խոշոր հրդեհ՝ Երևանում հայտնի «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կմ-ից․ ժամանել է ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրենը.օպերատիվ են գործել հրշեջները, պարեկները, բժիշկները, «Գազպրոմ Արմենիա»-ն ու ՀԷՑ-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝  մայիսի 17–ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 03:50-ի սահմաններում ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որ հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտայի թիվ 17 հասցեում գտնվող «Շոփինգ Սիթի» առեւտրի կենտրոնում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երեւանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ: Ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը, ՓԾ տնօրենի տեղակալներ Դավիթ Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը, Եգոր Կաապետյանը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Արսեն Մկրտչյանը, Երեւանի փրկարարական վարչության պետ Ա. Կիրակոսյանը, Երեւանի փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանը եւ հատուկ փրկարարական աշխաըանքների կենտրոնի բաժնի պետ Գ. Հակոբյանը: 

Օպերատիվորրեն ժամանել են նաեւ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երեւան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը, ՊԾ Երեւանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը, ՊԾ Երեւանի գնդի հրամանատարի տեղակալներ Անդրանիկ Խաչատրյանը, Լեւոն Մանուկյանը, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանը, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանն ու վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանն ու գումարրտակի 1-ին վաշտի հրամանատար Սուրեն Ավետիսյանը:

Տարածքը սամանազատել են նույն վաշտի պարեկներ Արտակ Մանուկյանը, Արթուր Թեււոսյանը: Օպերատիվորեն ժամանել են նաեւ Գազպրոմ Արմենիա Երեւանի ԳԳՄ-ի տրանս գազ ընկերության ներկայացուցիչները, սակայն տեղում պարզվել է, որ նրանց կարիքը չկա, քանի որ հրդեհի պատճառը գազամատակարարման հետ ընդհանրապես կապ չունի, իսկ դա չի խանգարել, որ գազպրոմի աշխատակիցները մի քանի ժամ հերթապահություն են իրականացրել նշված վայրում:

Օպերատիվորեն ժամանել են նաեւ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ներկայացուցիչները, ովքեր արագ հոսանքազրկել են ողջ տարածքը, որպեսզի հրշեջները աշխատեն: Օպերատիվ են գործել նաեւ Երեւանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր մի քանի փրկարարի օգնություն են ցուցաբերել, քանի որ ծուխը իր սեւ գործն արել էր: 

Ժամանել են նաեւ ոստիկանության Շենգավիթ բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի եւ հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մինչ հրշեջների ժամանումը,  կրակի տարածման դեմ փորձել են պայքարել քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները այդ թվում՝ ավտոսանդուղքը, նախ վտանգելով իրենց կանքը, քանի որ կրակն ու ծուխը տեսանելի էին անգամ մի քանի կիլո մետրից, մեկուսացրել են կրակը, հայտնաբերել են մի քանի կրակի օջախներ, ապա մարել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նախնական տվյալներով  այրվել է  մոտ 1000 ք.մ տարածքում գտնվող  6 տաղավար՝ ամբողջությամբ, ջերմահարվել՝ մոտ 1500 ք.մ տարածքում գտնվող տաղավարները:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 304+
304+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր