994 դիտում
13:30 19-05-2024
Թաիլանդի դատարանը կքննի երկրի վարչապետին պաշտոնանկ անելու վերաբերյալ մի խումբ սենատորների միջնորդությունը
Թաիլանդի Սահմանադրական դատարանը մայիսի 23-ին կլսի 40 սենատորի միջնորդությունը, որը պահանջում է վարչապետ Սեթհա Թհավիսինի հրաժարականը՝ կապված Փհիչիտ Չունգբանգին նախարար նշանակելիս Էթիկայի կանոնների ենթադրյալ խախտման հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Bangkok Post-ը՝ մանրամասնելով, որ եթե դատարանը համաձայնություն տա այս միջնորդությանը, Թհավիսինը և Չունգբանգը կդադարեցնեն իրենց պաշտոնական պարտականությունների կատարումը մինչև դատարանի որոշումը:
Նրանք 15 օր ժամանակ կունենան իրենց պաշտպանական փաստարկները ձևակերպելու համար։
Սենատորները դեմ են նախկին փաստաբան Չունգբանգին պետական պաշտոնում նշանակելուն՝ հաշվի առնելով նրա անցյալը: 2008 թվականի հունիսին դատարանը նրան դատապարտել է վեց ամսվա ազատազրկման՝ դատավորներին կաշառելու փորձի համար: Այս միջադեպից հետո Թաիլանդի փաստաբանների խորհուրդը հինգ տարով կասեցրել է նրա փաստաբանական լիցենզիան:
Վարչապետ Թհավիսինը հայտարարել է, որ ինքը նախքան կառավարության նոր կաբինետը թագավորի հաստատմանը ներկայացնելը, խորհուրդ է խնդրել Պետական խորհրդից Չունգբանգի նշանակման վերաբերյալ:
Կառավարության աղբյուրը թերթին հայտնել է, որ Չունգբանգի բանտարկության պատիժը կրելուց հետո 10 տարի է անցել, ինչը նրան իրավունք է տալիս կրկին պաշտոններ զբաղեցնել պետական հաստատություններում։

Նմանատիպ նյութեր
2270 դիտում
22:36 11-12-2018
Թաիլանդի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Թաիլանդի թագավորին
3084 դիտում
21:50 27-12-2018
Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով ազատ արձակմամբ փոխարինելու միջնորդությունը դատարանը կքննի դեկտեմբերի 28-ին
3439 դիտում
19:42 27-02-2021
Վարչապետը ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկեց Հանրապետության նախագահին
Այս բաժնից
1240 դիտում
23:48 22-12-2024
Մոլդովան հունվարից դոլարի փոխարեն եվրո կօգտագործի
1153 դիտում
23:04 22-12-2024
Թրամփը Պուտինի հետ հանդիպմանն է սպասում
1663 դիտում
21:07 22-12-2024
Խաղադրույքները երբեք այսքան բարձր չեն եղել. Հայաստանը կարևոր ջրբաժանում է. Վարդան Օսկանյան