211652_close_icon
views-count1069 դիտում article-date 20:48 20-05-2024

Մեր զորակցությունն ենք հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին․ ԳԱԱ նախագահ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը ցավակցական նամակ է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետության Գիտությունների ակադեմիայի նախագահ Մոհամմադ Ռեզա Մոխբեր Դեզֆուլիին ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և ուղեկցող պաշտոնատար անձանց ողբերգական մահվան կապակցությամբ։

Նամակում նշված է․

«Հարգարժան պրոֆեսոր Մոհամմադ Ռեզա Մոխբեր Դեզֆուլի,

Մեծ ցավով տեղեկացանք Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի, Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և մյուս պաշտոնյաների անժամանակ մահվան մասին: Երեկ տեղի ունեցած ողբերգական պատահարից հետո Հայաստանի ողջ հանրությունը հույսով սպասում էր հրաշքի, որը, ցավոք, իրականություն չդարձավ: Մեր զորակցությունն ենք հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին և այս ծանր պահին մեր համերաշխությունն ենք հայտնում Ձեզ: Խորապես ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով համբերություն և ոգու տոկունություն»։

Նմանատիպ նյութեր