17069 դիտում
20:38 21-05-2024
Արտակարգ դեպք՝ Երևանում․ քարերով կոտրել են հայտնի «Ռոյալ մյուզիք հոլ»-ի ապակիները
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մայիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է զանգահարել Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Նորիկ Ղ․-ն և հայտնել, որ 10 հոգի հարձակվել և կոտրում են Վարդանանց 13 հասցեում գտնվող «Ռոյալ մյուզիք հոլ»-ի դուռը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։
Տեղում «Ռոյալ մյուզիք հոլ»-ի տնօրեն՝ 42-ամյա Լիանա Ե․-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 05։40-ի սահմաններում մի քանի անձիք քարերով հարվածելու միջոցով կոտրել են ապակիները:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են համատեղ միջոցառումներ արարքը կատարած անձանց ինքնությունները պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Գ․ Շամշյանի տեղեկություններով Նորիկ Ղ․-ն աշխատում է «Ռոյալ մյուզիք հոլ»-ում՝ որպես անվտանգության աշխատակից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։