211652_close_icon
views-count1822 դիտում article-date 22:22 21-05-2024

Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին, Արարատ Միրզոյանին, Արմեն Գրիգորյանին սպասվում է պետական դավաճանության մեղադրանք․ Մովսես Շահվերդյան. aravot.am

«Ներկա իշխանությանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, խորհուրդ եմ տալիս՝ ձեռք քաշել սահմանազատման ցանկացած աշխատանքից, այդ խաղաղության պայմանագրից, այդ անհասկանալի նպատակներից։ Իրենց ոչ ոք չի լիազորել զբաղվել այդ աշխատանքներով, ընտրությունների ժամանակ իրենք նման ծրագրեր չեն ներկայացրել։ Եթե ուզում են նման հարցերով զբաղվել՝ դա կարող են անել միայն նոր ընտրությունների գնալու դեպքում՝ համապատասխան ծրագրերով։ Եթե իրենք շարունակեն իրենց քայլերը, ես զգուշացնում եմ՝ Հայաստանում այս տարի անպայման լինելու է իշխանափոխություն՝ ամենաուշը՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, չի բացառվում նաեւ, որ ավելի շուտ լինի՝ օրերի, շաբաթների ընթացքում՝ կախված ավելի շատ սուբյեկտիվ հանգամանքներից, քան օբյեկտիվ։ Ինչեւէ իշխանափոխությունից հետո, նոր իշխանությունները պարտավոր են քրեական պատասխանատվության ենթարկել Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին, Արարատ Միրզոյանին, Արմեն Գրիգորյանին։ Նրանց մեղադրել՝ պետական դավաճանության հոդվածով, որը նախատեսում է 20 տարուց մինչեւ ցմահ բանտարկություն։ Իրավունք ունեն բռնագանձել եւ պետականացնել նրանց եւ նրանց հարազատների ողջ ունեցվածքը»,- Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության (ՀԱՍԿ) նախագահ Մովսես Շահվերդյանը։ 

Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը հայտարարում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատում-սահմանագծումն իրականացնում են Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, ՍՍՀՄ քարտեզներով եւ սահմաններով։ Մովսես Շահվերդյանը նկատում է՝ ՍՍՀՄ սահմանները միշտ եղել են պայմանական վարչական սահմաններ եւ ԳՇ-ի արխիվից վերցված քարտեզները, որոնք հիմա օգտագործվում են, ավելի շատ պետք են եկել ռազմական շրջանների անելիքները որոշելու համար։ 1976-79 թվականներին (գործընթացի համար հիմք է ընդունվում այդ շրջանի քարտեզները․-Ն․ Գ․) Հայաստանի ղեկավարը եղել է Կարեն Դեմիրճյանը։ Յութուբում տեղադրված է 1991 թվականին, Կարեն Դեմիրճյանի հարցազրույցից մի կտոր, որտեղ նա ասում է՝ Հայաստանի կենտկոմի առաջին քարտուղար եղած տարիներին, Ադրբեջանից ետ է բերել 26 հազար հեկտար հայկական տարածք․ Մովսես Շահվերդյանի գնահատմամբ՝ սա փաստում է, որ դրանք հայկական տարածքներ են եղել, որոնք օգտագործվել են Ադրբեջանի կողմից, ուստի հնարավոր է եղել դրանք ետ բերել։ Տավուշի տարածքների հետ այժմ կատարվողը, մեր զրուցակիցը բացարձակ անհեթեթություն է համարում․ «Չգիտեմ էլ, թե Նիկոլ Փաշինյանն ինչպե՞ս է այդ ամենի տակից դուրս գալու»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում 
 

Նմանատիպ նյութեր