1870 դիտում
10:53 23-05-2024
Վերանայեք Ձեր գնային քաղաքականությունը. Ծաղկաձորի համայնքապետարանը՝ Գարիկ Պապոյանի «Coma club»-ի չաշխատելու մասին
Երեկ Tert.am Life-ը գրել է, որ երաժիշտ և հումորիստ Գարիկ Պապոյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ նշում էր, որ «Coma club»-ը չի բացվի, որովհետև Ծաղկաձորի քաղաքապետարանն անհավանական վատություն արեց մի թիմի, որը եկել էր իրենց քաղաքին օգուտ տալու:
Ծաղկաձորի համայնքապետարանն արձագանքել է Գարիկ Պապոյանի տեսանյութին և գրել.
«Հարգելի՛ Գարիկ Պապոյան
Ծաղկաձոր համայնքում իրականացվում են սուբվենցիոն և համայնքային ներդրումային ծրագրերի շրջանակներում լայնածավալ աշխատանքներ:
Աշխատանքները իրականացվում են ըստ նախագծերի և ըստ եղանակային պայմանների:
Համայնքում կատարվող բոլոր աշխատանքները միտված են համայնքի բնակիչների և հյուրերի բարեկեցիկ կյանքի և հարմարավետ տեղաշարժման կազմակերպմանը, այլ ոչ թէ խոչընդոտ հանդիսանալու որևէ տնտեսվարողի համար:
Այցելուներ չունենալու պատճառը մի փնտրեք Ծաղկաձորի համայնքապետարանի աշխատանքային գործընթացների մեջ, այլ վերանայեք Ձեր գնային քաղաքականությունը:
Տվյալ թաղամասը երբևէ կոյուղագիծ չի ունեցել և ամբողջ կոյուղին լցվում էր հարակից գետը և վնասակար ազդեցություն թողնում շրջակա միջավայրի վրա: Հիշեցնենք, որ Ձեր շինության կոմունիկացիաները անցկացնելու ընթացքում դուք ևս վնաս եք հասցրել և անանցանելի դարձրել տվյալ ճանապարհը: Կոյուղագծերի աշխատանքների ավարտվից հետո անմիջապես կսկսվեն ճանապահի հիմնանորոգման և ասֆալտապատման աշխատանքները:
Հավելենք, որ տվյալ աշխատանքները կատարվում են ոչ թէ ընտրյալ 30-40 հոգու համար այլ մոտ 2 000 տեղաբնակների և տարեկան 100 000-ավոր այցելուների հետագա բարեկեցության և հարմարավետության համար»:

Նմանատիպ նյութեր
3530 դիտում
16:59 12-03-2016
Արմիկ Պապոյանի վրա թանկ է նստել Արտեմ Պապոյանի ընտանիքի անդամների հասցեին անեծքներ հնչեցնելը
Այս բաժնից
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
748 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից