211652_close_icon
views-count59852 դիտում article-date 01:03 24-05-2024

Խոշոր հրդեհ՝ Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցում կառուցված էլիտար թաղամասի շենքերից մեկի 16-րդ հարկի բնակարաններից մեկում․ կրակը նկատվում է հեռվից․ 3 հոգի տեղում բուժօգնություն են ստացել․ տեղում են «Գազպրոմ Արմենիա», «Տրանս գազ» և Երևանի ԳԳՄ-ից․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քիչ առաջ խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է  ստացվել, որ Մոնթե Մելքոնյան փողոցում կառուցված էլիտար թաղամասի թիվ 52/1 շենքի 16-րդ հարկի բնակարաններից մեկում կրակ ու ծուխ է նկատվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակն ու ծուխը նկատվում է մի քանի կիլոմետրից։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ և թիվ 13 ՀՓՋ-ի ավտոսանդուղքը։

Բնակարանում ծխապատ գոտի է, հրշեջ-փրկարարները փորձում են բացել բնակարանի դուռը։

Դեպքի վայր է ժամանել նաև ԵՓՎ ՀՓԱԿ խումբը։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանս գազ» և Երևանի ԳԳՄ աշխատակիցները տեղում կենտրոնական վթարային ծառայության աշխատակիցների կողմից գազազրկվել է նշված շենքի գազամատակարարումը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհն առաջացել է հյուրասենյակում՝ էլեկտրական լարերի կարճ միացման պատճառով։  

Ըստ նախնական տեղեկությունների՝ 3 հոգի տեղափոխվել է Այրվածքաբանության կենտրոն, նրանց տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապբուժօգնության բժիշկների հերթապահ խմբերը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալներ Անդրանիկ Խաչատրյանի, Լևոն Մանուկյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Աղասի Պողոսյանն ու Կարեն Գյուլամիրյանը։

Ժամանել են ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հարություն Դանիելյանի և բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Րաֆֆի Բագրատունյանի գլխավորությամբ։ 

Դեպքի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում  նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է բնակարանի սեփականատիրոջ և այրվածքաբանության կենտրոն տեղափոխվածների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություներով նրանք ընտանիքի անդամներ են, մայրը, հայրը և անչափահաս երեխան, նրանք, ըստ նախնական տեղեկությունների, ծխահարվել են, սակայն հրաժարվել են հոսպիտալացվելուց։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի




 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+

Նմանատիպ նյութեր