82017 դիտում
09:01 24-05-2024
Երևանում «BMW X5»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ․ բախվել է կայանված 6 ավտոմեքենայի․ վարորդին տեղափոխել են հիվանդանոց․ պարեկներն ու քննիչը նրան հիվանդանոցում չեն հայտնաբերել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 24-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ուենցել Երևանում։ Ժամը 03։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Սուրեն Պրազյանն իր վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով Նաիրի Զարյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհի ձախակողմյան հատվածում կայանված Nissan Tida-ին, առաջ ընթացել, բախվել կայանված Ford Edge-ին, ապա Nissan Quest-ին, ապա առաջ ընթացել, բախվել Ford Fusion-ին և բախվել բնակչի տան երկաթե դարպասին, իսկ բախման հետևանքով Ford Fusion-ն էլ առաջ է ընթացել, բախվել կայանված Opel-ին, Opel-ն էլ առաջ ընթանալով բախվել է կայանված Hyundai-ին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս․ Պրազյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել ու մինչև հերթափոխ ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Ռոման Գևորգյանն ու Հարություն Մանգասարյանը։
Արդեն առավոտյան ժամը 08։00-ի սահմաններում հերթափոխը փոխելու նպատակով ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, ում հանձնարարականով նույն գումարտակի 2 պարեկ ծառայություն են իրականացրել։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և ավագ քննիչ Հենրիկ Սահրադյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Պարեկներն ու քննիչը մեկնել են «Արմենիա» բժշկական կենտրոն, սակայն վարորդին այնտեղ չեն հայտնաբերել, ով բժիշկներին հայտնել է, որ հրաժարվում է բժշկական օգնությունից ու հետազոտման նպատակով ինքը գնում է Մալայանի անվան ակնաբուժական հիվանդանոց։
Պարեկներն ու քննիչը եկել են այնտեղ, սակայն նա այնտեղ նույնպես չի եղել։
Քննչական բաժինը պարզում է կայանված ու վնասված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+