211652_close_icon
views-count973 դիտում article-date 21:22 24-05-2024

Վրաստանի խորհրդարանը կգործարկի օտարերկրյա գործակալների մասին օրենքի վետոյի հաղթահարման ընթացակարգը

Վրաստանի խորհրդարանը մայիսի 27-ից կգործարկի երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոյի հաղթահարման ընթացակարգը, որը սահմանվել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Վրաստանի օրենսդիր մարմնի հաղորդագրությունը:

Նշվում է, որ մայիսի 27-ին տեղի կունենա խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի նիստը: Հիմնական հարցերից մեկը, որը կբարձրացվի, կլինի նախագահի վետոն օտարերկրյա գործակալների մասին օրենքի վերաբերյալ: Եթե հանձնաժողովը հավանություն տա վետոյի հաղթահարմանը, հարցը կդրվի խորհրդարանի մայիսի 28-ի լիագումար նիստին:

Նմանատիպ նյութեր