21125 դիտում
21:13 25-05-2024
Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. «Opel»-ը բախվել է գազատար խողովակին և գլխիվայր շրջվել. քոլեջի 3 ուսանողները տեղափոխվել են հիվանդանոցներ. օպերատիվ են գործել փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մայիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 19-ամյա Էդգար Ա.-ն իր վարած «Opel Astra» ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի Այնթափ բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, և մոտ 15 մետր գլորվելով՝ գլխիվայր շրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արարատի մարզի բնակիչներ Էդգար Ա.-ն, նրա ուղևորներ 17-ամյա Սարգիս Մ.-ն և 17-ամյա Գեղամ Ս.-ն քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, և տեղափոխվել են «էրեբունի» և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ, որտեղ էլ, շնորհիվ բժիշկների արագ արձագանքմանը, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր հատուկ տեխնիկայի միջոցով ուղղել են ավտոմեքենան, ապա հոսանքազրկել ու փակել գազաբալոնի փականը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտկի պարեկները:
Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարկի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 3 վիրավորները սովորում են Մասիսի գյուղատնտեսական քոլեջում:
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+