211652_close_icon
views-count832 դիտում article-date 20:32 27-05-2024

ԵՄ արտգործնախարարները Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի հետևանքները կքննարկեն հունիսին

Եվրամիության արտգործնախարարները Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման հետևանքները կքննարկեն հունիսի երկրորդ կեսին կայանալիք հանդիպմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Նախարարները որոշել են, որ հունիսին Խորհրդում կքննարկեն Վրաստանում ստեղծված իրավիճակի հետևանքները»,- ասել է Բորելը՝  հավելելով, որ նախարարները այս թեմային պետք է պատրաստ լինեն վերադառնալ ցանկացած պահի, երբ խախտվեն եվրոպական արժեքները։

Նմանատիպ նյութեր