211652_close_icon
views-count1276 դիտում article-date 23:53 27-05-2024

ՏԿԵՆ-ը քարտեզ է հրապարակում, որտեղ Կիրանցի ճանապարհն ու Ադրբեջանին հանձնված տարածքները հայկական են. Մեսրոպ Առաքելյան

ՏԿԵՆ-ը քարտեզ է հրապարակում, որտեղ Կիրանցի ճանապարհն ու Ադրբեջանին արդեն հանձնված տարածքները հայկական են ներկայացնում։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«ՏԿԵ նախարարությունն 2 օր է քարտեզ է հրապարակում՝ նշելով Լոռիում և Տավուշում փակ ճանապարհները։ՈՒ պարզվում է, այդ քարտեզով ոչ միայն Կիրանցի ճանապարհն է ամբողջությամբ Հայաստանի տարածքում, այլ նաև արդեն Ադրբեջանին հանձնված տարածքները։ Որ հարցնես սա ինչ քարտեզ է, բռնած ձկան աչքերով կնայեն դեմքիդ ու անհասկանալի տեքստերով կխոսեն ամեն ինչից, բացի քարտեզից»,-գրել է նա։ 

Նմանատիպ նյութեր