211652_close_icon
views-count1153 դիտում article-date 14:33 28-05-2024

4-ից մինչև 21-րդ դար ուրիշ հերոսի անուն չգիտի՞․ Միքայել Սրբազանը՝ Փաշինյանի կողմից Պապ թագավորին հիշատակելու մասին

Ինքն է ազդեցության գործակալ, մեր մեջ չկա ազդեցության գործակալ։ Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Անդրադառնալով Փաշինյանի կողմից Պապ թագավորին հիշատակելուն և այն հայտարարությանը, թե այլևս Պապ թագավորը չի սպանվելու, Սրբազանն ասաց․ «Թող իրեն Պապ թագավորի հետ չնույնացնի, Պապ թագավորի օրոք Արցախը որտե՞ղ էր, Հայաստանում էր, ինքն ի՞նչ կապ ունի Պապ թագավորի հետ։ Նա Պապ թագավորի ոտնահետքի չափ էլ չկա, թեև նա այն առաքինության կերպարը չի, բայց նա նույնիսկ Պապ թագավորին հավասար չէ։ Նա մինչև 4-ից մինչև 21-րդ դար ուրիշ հերոսի անուն չգիտի»։

Անդրադառնալով եկեղեցուն հարկելու մասին իշխանության հայտարարություններին, Միքայել Սրբազանն ասաց․ «Սարսափելի է։ Էնքան են հարկել մեզ մոնղոլներն էլ են հարկել, պարսիկներն էլ, թուրքերն էլ, Սովետական միությունը, բոլորն էլ հարկել են․ մենք հարկվելուց վախենո՞ւմ ենք։ Իրենց ճղճիմ էությունն ու ողորմելիությունն են ցույց տալիս»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր