211652_close_icon
views-count1225 դիտում article-date 21:58 28-05-2024

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը․ ՌԴ ԱԳՆ

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատումն և սահմանագծումն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ձեռք բերված եռակողմ համաձայնությունների և Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից մեկն է: Փոխանցում է Tert.am-ը։

Այս մասին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, որը Մոսկվայում մասնակցում է Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը:

Փոխնախարարը նշել է, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացը կնպաստի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններին և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը:

Նմանատիպ նյութեր