1975 դիտում
11:32 29-05-2024
OVIO-ն պաշտոնապես գործարկեց Հայաստանում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը
OVIO ընկերությունն իրականացրեց Հայաստանում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մասնակցությամբ։
Կոմերցիոն շահագործման հանձնված Տվյալների մշակման կենտրոնն իր հզորություններով կապահովի Հայաստանում տվյալների կառավարման և ամպային ծառայությունների հիմնական մասը։ Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն՝ տրամադրելով մասշտաբային, անվտանգ և արդյունավետ լուծումներ։
OVIO-ի Տվյալների մշակման կենտրոնը կառուցված է TIER III սարքավորումների և ենթակառուցվածքների
հուսալիության բարձր ստանդարտներով, ինչը ենթադրում է տվյալների կրկնակի պատճենման ապահովում,
սնուցում էլեկտրամատակարարման երկու ենթակայանից, հովացման պահուստային համակարգ, սպասարկման և թարմացումների ժամանակ տվյալների մշակման կենտրոնի անխափան աշխատանք և այլ առավելություններ։
Այս հուսալի ենթակառուցվածքը հաճախորդի համար կապահովի անխափան հասանելիություն տվյալներին և սպասարկում 24/7 ռեժիմով։
«Մեծ պատիվ է ազդարարել Հայաստանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոնի պաշտոնական գործարկման մասին։ Այս գերժամանակակից կառույցի գործարկումը կարևոր քայլ է մեր երկրի տեխնոլոգիական զարգացման ուղղությամբ և ընդգծում է համաշխարհային ՏՏ միջավայրում Հայաստանի դիրքերն ամրապնդելու մեր հանձնառությունը։ Իմ երախտագիտությունն եմ հայտնում մեր նվիրված թիմին, մեր գործընկերներին և Հայաստանի կառավարությանը աջակցության համար։ Կարող եմ ասել, որ մեր Տվյալների մշակման կենտրոնը կգործի որպես տնտեսական աճի կատալիզատոր՝ ներգրավելով արտասահմանյան ընկերություններին, ինչպես նաև կկենտրոնացնի տեղական տեխնոլոգիական ներուժը:
Տվյալների մշակման կենտրոնի շնորհիվ ստեղծվել են և դեռ ստեղծվելու են հարյուրավոր աշխատատեղեր, որտեղ աշխատում են որակավորված մասնագետներ, ովքեր շարունակաբար անցնում են վերապատրաստումներ» - ասած OVIO ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:
Այս հավակնոտ նախագծի շրջանակում կառուցվել է ավելի քան 200 դարակաշար․ այն կլինի Հայաստանում
ամենամեծ տվյալների մշակման կենտրոնը, որը կապահովի տվյալների անվտանգ մշակում, պահպանում մեծ և
փոքր բիզնեսի, ինչպես նաև պետական կառույցների համար` հնարավորություն տալով նաև խնայել թանկարժեք սարքավորումներ ձեռքբերելու և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հսկայական գումարները։ Կառույցը տեղակայված է Աբովյան քաղաքում՝ մայրաքաղաք Երևանից ընդամենը 16 կիլոմետր հեռավորության վրա, որի ռազմավարական դիրքն ապահովում է հարմարավետություն և արագ հասանելիություն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հաճախորդների համար՝ տրամադրելով ամենատարբեր լուծումներ։
Հաշվի առնելով երկրի համար ռազմավարական նշանակությունը՝ ընկերության կողմից կառուցված Տվյալների
մշակման կենտրոնի ներդրումային ծրագիրն արժանացել է ՀՀ Կառավարության հավանությանը և ներառվել ՀՀ Էկոնոմիկայի «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության տրամադրման ծրագրում։
OVIO-ի Տվյալների մշակման կենտրոնի գործարկման արարողությունը տեղի ունեցավ ք․ Աբովյանում՝ Տվյալների մշակման կենտրոնի տարածքում։

Նմանատիպ նյութեր
1000 դիտում
17:48 14-11-2024
OVIO-ն իր տվյալների մշակման կենտրոնում գործարկում է OVIO Cloud ծառայությունը
Այս բաժնից
856 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
745 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան