1207 դիտում
23:57 29-05-2024
ՀՀ Փաստաբանների պալատի խորհուրդը դատապարտում է Սարդարապատի հուշահամալիր Ամենայն Հայոց կաթողիկոսի մուտքը ոստիկանության ծառայողների կողմից խոչընդոտելը
ՀՀ փաստաբանների՝ մասնակցությամբ՝ խորհրդի նախագահ Սիմոն Բաբայանի, խորհրդի անդամներ Էմին Բեգլարյանի, Պավել Գյուլումյանի, Մանե Կարապետյանի, Ռուբեն Հակոբյանի, Արսեն Հարությունյանի, Հարություն Հարությունյանի, Լիլիթ Ղազանչյանի, Կարեն Մեժլումյանի, Կարեն Սարդարյանի, Մարինե Ֆարմանյանի, քննարկելով Հանրապետության տոնին՝ 2024 թվականի մայիսի 28-ին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը Մայիսյան հերոսամարտը խորհրդանշող Սարդարապատի հուշահամալիր ոստիկանության ծառայողների կողմից խոչընդոտելու վերաբերյալ տեղեկությունները,
Հիմք ընդունելով հանրային աղբյուրներում տարածված տեսանյութերը,
Հաշվի առնելով Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում, որը ճանաչված է նաև Սահմանադրության 18-րդ հոդվածով,
Նկատի ունենալով, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիսանում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր առաջնորդը,
Արձանագրելով նույնիսկ «Պետական արարողակարգի մասին» օրենքով Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերապահված առանձնահատուկ կարգավիճակը,
Զերծ մնալով որևէ քաղաքական գնահատականից,
Դիտարկելով Կաթողիկոսի մուտքը խոչընդոտելու արարքը՝ ոտնձգություն Հայ Առաքելական եկեղեցու՝ որպես ազգային արժեքի հեղինակության նկատմամբ,
Անընդունելի համարելով Հանրապետության տոնին Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքն ազգային նշանակություն ունեցող խորհրդանշական կառույց խոչընդոտելը,
ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է Հանրապետության տոնին Մայիսյան հերոսամարտը խորհրդանշող Սարդարապատի հուշահամալիր Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը ոստիկանության ծառայողների կողմից խոչընդոտելը:

Նմանատիպ նյութեր
1051 դիտում
17:28 28-05-2024
Խստիվ դատապարտում ենք Սարդարապատի հուշահամալիր Վեհափառի մուտքը խոչընդոտելը. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Այս բաժնից
841 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
673 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
787 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված