211652_close_icon
views-count1165 դիտում article-date 12:58 31-05-2024

Սիրուշո. «Հաշվի առնելով մեր երկրի ներկայիս մթնոլորտը՝ Ռուսաստանի հյուրախաղերը որոշվեց տեղափոխել հոկտեմբեր ամիս»

Երգչուհի Սիրուշոն հայտարարություն է տարածել, որտեղ գրված է.

«Հաշվի առնելով մեր երկրի ներկայիս մթնոլորտը՝ Ռուսաստանի հյուրախաղերը որոշվեց տեղափոխել հոկտեմբեր ամիս: Ցանկանում էինք ընդամենը մի քանի շաբաթով հետաձգել, սակայն հուլիսից սկսած՝ այլ պլանավորված համերգներ և ելույթներ ունեմ: Միակ հնարավոր ամենամոտ ամիսը ստացվեց հոկտեմբերը: Ռուսաստանում բնակվող սիրելի՛ հայրենակիցներ, անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը և խոստանում, որ այն տեղի կունենա և կլինի անմոռանալի:

Հուսով եմ՝ շուտով այնպես կլինի, որ էլ երբեք ստիպված չենք լինի ամիսներով աշխատած համերգներ հետաձգել ու ծրագրեր փոխել...»։
 

Նմանատիպ նյութեր