904 դիտում
11:06 01-06-2024
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից
Այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի Վիրապից ելքի տոնը։ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տարվա մեջ երեք անգամ է նշում Հայոց ազգի լուսավորիչ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի հիշատակը. նրա մուտն ի Վիրապն, ելն ի Վիրապ և նշխարաց գյուտը, գրում է qahana.am-ը։
Ս․ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից դարձավ հայոց մեծ դարձի սկիզբը։ Այն հիշատակվում է Հռիփսիմյանց և Գայանյանց տոներին հաջորդող շաբաթ օրը: Տոնական այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ:
Քրիստոնյա սրբերի վարքագրությունը ցույց է տալիս այն դժվար, զոհողություններով լի, բայց հավատքի, նվիրումի ու աստվածահաճո կյանքի ճանապարհը, որով անցնում են Քրիստոսի հետևորդները։ Յուրաքանչյուր քրիստոնյայի կյանք խավարից դեպի լույս ընթացող մի ճանապարհ է, որտեղ հանդիպում ենք խոր վիրապների, օձերի, մթության և լույսի, ուրախության և տխրության։ Երկրային կյանքի այս ճանապարհը ևս մեկ հնարավորություն է մեղքերից ազատվելու և Աստծուն մոտենալու համար։ Փորձություններին դիմակայելու և խավարից դեպի լույս դուրս գալու լավագույն օրինակը յուրաքանչյուրիս համար Ս․ Գրիգոր Լուսավորիչն է։
Ըստ ավանդության, Հայոց Տրդատ արքան, տարված Ս. Հռիփսիմեի գեղեցկությամբ, չկարողանալով տիրել նազենի կույսին, հրամայեց չարչարանքների ենթարկելով սպանել Հռիփսիմեին, Գայանեին և քրիստոսասեր մյուս կույսերին: Այս ամենից հետո թագավորը պատուհասվեց: Ավանդությունը պատմում է, որ Տրդատը որսի գնալիս կառք էր նստել: Եվ հենց այդ պահին էլ նրան «Տիրոջ պատուհասը հասավ». նա իր մարդկային կերպարանքից զրկվեց և նմանվեց վայրի խոզի: «Այնուհետև, մտնելով եղեգնուտը, խոտաճարակ դարձավ, անզգայությամբ դաշտերում կրծելով իր մերկ մարմինը»,-գրում է Ագաթանգեղոսը` ցանկանալով ընդգծել նրա մեղքի ծանրությունը: Նրա հետ միասին հարվածներ ստացան նաև թագավորի բոլոր մերձավորները, ծառաներն ու սպասավորները: Այս վիճակը տրտմություն և խոր մտահոգություն առաջացրեց ողջ պալատականների և հայոց ազգի շրջանում: Այդ ժամանակ լուսեղեն մի տեսիլք երևաց թագավորի քրոջը` Խոսրովիդուխտին, և ասաց նրան. «Ձեզ հասած հարվածներից չեք բժշկվի, եթե Արտաշատի Խոր Վիրապից չհանեք այնտեղ նետված Գրիգորին: Նա կգա և կուսուցանի ձեզ` ինչպես բժշկվել ցավերից»: Երբ այդ մասին Խոսրովիդուխտը պատմեց նախարարներին, նրանք ընտրեցին Օտա անունով նախարարին և ուղարկեցին Արտաշատ, ուր 13 տարի առաջ Տրդատի հրամանով վիրապն էր իջեցվել մահվան դատապարտված Գրիգորը:
Եվ ահա 13-ամյա բանտարկությունից հետո ազատ է արձակվում հայոց մեծագույն սուրբը: Ս. Գրիգորի աղոթքներով ապաքինվում է արքան` դառնալով Գրիգոր Լուսավորչի՝ քրիստոնեական քարոզչության լծակիցը: Քրիստոնեությունը հռչակվում է հայոց պետական կրոն: Մեծաշուք հանդիսավորությամբ Ս. Գրիգոր Լուսավորիչն ուղարկվում է Կեսարիա, ուր ձեռնադրվում է Հայաստանյայց Սուրբ Եկեղեցու առաջին հովվապետ:
Վիրապից ելնելուց հետո Ս. Գրիգոր Լուսավորիչը նախ նահատակման վայրերում ամփոփեց կույսերի մարմինները և ապաշխարության համար սահմանեց հնգօրյա պահք, որն այսօր էլ պահպանվում է Հայ Եկեղեցում և կոչվում «Առաջավորաց» (առաջին պահքը) : Վաթսունվեց օր Ս. Գրիգոր Լուսավորիչը քարոզեց Քրիստոսի վարդապետությունը, և նրանից չհեռացան թագավորն ու մեծամեծները: Մեծ ուշադրությամբ լսեցին ավետաբեր խոսքը և վաթսունվեց օր պահք պահեցին: Ս. Գրիգորի միակ ցանկությունն էր խավարի մեջ բնակվող իր ժողովրդին լուսավորել Աստծո ճշմարիտ Ավետարանի լույսով, և նրանց մղել հոգևոր վերածնունդի:
Քարոզության վերջին օրը Ս. Գրիգոր Լուսավորչին հայտնվեց Միածին Փրկիչը` լույսերի մեջ երկնքից իջնելով: Աստվածային հրաշալի տեսիլքով Լուսավորչին ցույց տրվեց Մայր տաճարի հիմնադրման վայրը: Տերը պատգամեց նաև վկայարաններ կառուցել Ս. Հռիփսիմյանց կույսերի նահատակության վայրերում:

Նմանատիպ նյութեր
1198 դիտում
10:23 10-06-2023
Այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի Վիրապից ելքի տոնը
1247 դիտում
17:32 06-06-2015
Այսօր հիշատակվում է Սբ. Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից
871 դիտում
11:22 29-07-2023
Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների հիշատակության օրը
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»