211652_close_icon
views-count775 դիտում article-date 14:40 02-06-2024

Զելենսկին մեղադրել է Չինաստանին Շվեյցարիայում խաղաղության համաժողովը խափանելու հարցում Ռուսաստանին օգնելու մեջ

Ասիայի անվտանգության հարցով համաժողովում կիրակի ունեցած իր ելույթում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Չինաստանին այն բանում, որ նա օգնում է Ռուսաստանին խափանել Շվեյցարիայի կազմակերպած Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ խաղաղ կոնֆերանսը, հայտնում է AP-ն։ Փոխանցում է News.am-ը։

Սինգապուրում «Շանգրի-Լա» պաշտպանական համաժողովի մամուլի ասուլիսում Զելենսկին ասել է, որ Չինաստանը ճնշում է գործադրում այլ երկրների և նրանց առաջնորդների վրա, որպեսզի նրանք չմասնակցեն առաջիկա բանակցություններին:
«Ռուսաստանը, օգտագործելով չինական ազդեցությունը տարածաշրջանում, ինչպես նաև չինացի դիվանագետներին, ամեն ինչ անում է խաղաղության գագաթնաժողովը խափանելու համար,- ասել է նա։- Ցավալի է, որ այդպիսի մեծ, անկախ, հզոր երկիրը, ինչպիսին Չինաստանն է, գործիք է Պուտինի ձեռքում»:

Նույն օրն ավելի վաղ ունեցած ելույթում Զելենսկին կոչ է արել պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյաներին մասնակցել գալիք գագաթնաժողովին՝ ասելով, որ հիասթափված է որոշ երկրների՝ դրան միանալու պատասխանատվությունը ստանձնելու անկարողությամբ:

Չինաստանի պաշտպանության նախարար Դուն Ջունը «Շանգրի-Լա» համաժողովում ավելի վաղ էր ելույթ ունեցել, Զելենսկիի ելույթի ժամանակ նա դահլիճում չէր:

Նմանատիպ նյութեր