211652_close_icon
views-count919 դիտում article-date 17:48 02-06-2024

Հարավային Կորեան սադրիչ է որակել ԿԺԴՀ-ի կողմից աղբի փուչիկներ ուղարկելն ու GPS-ի խափանումները

Կորեայի Հանրապետությունը միջոցներ կձեռնարկի ի պատասխան Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության շարունակական սադրիչ գործողությունների, որոնց թվում են աղբի փուչիկներ ուղարկելն ու GPS ազդանշանների խափանումը։

«Արմենպրես»- ի  հաղորդմամբ՝  ինչպես փոխանցում է Yonhap-ը, այս մասին հայտարարել է Կորեայի Հանրապետության նախագահի աշխատակազմի ազգային անվտանգության վարչության ղեկավար Չանգ Հո-Չժինը՝ հավելելով, որ կսկսեն այնպիսի միջոցներ ձեռնարկել, որոնց  դիմանալը Հյուսիսային Կորեայի համար դժվար կլինի:

Ազգային անվտանգության խորհրդի նիստին հաջորդած ճեպազրույցում նա անմիտ ու իռացիոնալ գործողություններ է որակել Հյուսիսային Կորեայի կողմից աղբի փուչիկներ ուղարկելը և GPS ազդանշանների խափանումները՝ համոզմունք հայտնելով, որ այդպիսի բանը ոչ մի  պետության մտքով չէր անցնի:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Կորեայի Հանրապետության կառավարությունից  չեն բացառել  նաև բարձրախոսներով հեռարձակումների վերսկսումը, որոնք երկրի զինվորականները նախկինում, որպես  հոգեբանական ազդեցության միջոց,  կիրառում էին Հյուսիսային Կորեայի սահմանամերձ բնակավայրերի բնակչության ու զինուժի դեմ:

Նմանատիպ նյութեր