34961 դիտում
18:30 02-06-2024
Խոշոր հրդեհ՝ Սյունիքի մարզում. Մեղրիում հրդեհ է բռնկվել 24 տոննա ամրանով բեռնված իրանական համարանիշներով բեռնատարում. օպերատիվ են գործել հրշեջներն ու պարեկները. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ հունիսի 2-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրիի վարչական տարածքի Տաշտուն գյուղի խաչմերուկում բեռնատար ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Փրկարար ծառայության Մեղրիի թիվ 59 հրշեջ-փրկարարկան ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատարի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ։
Պարզվել է, որ, դեռևս անհայտ հանգամանքներում, հրդեհը բռնկվել է իրանական համարանիշներով «Volvo» մակնիշի բեռնատարի առջևի հտավածում։
Հրշեջ-փրկարարները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան, որը բեռնված է եղել 24 տոննա ամրանով, դարձել է ոչ շահագործելի։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մեղրիի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, ոստիկանները պարզում են, ինչպես նաև պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Դավիթ Հայրապետյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+