211652_close_icon
views-count973 դիտում article-date 10:45 03-06-2024

Լեմկինի ինստիտուտը ՀՀ իշխանությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը

Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն անդրադարձել է Հայաստանում սկիզբ առած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի գործողություններին՝ հայտարարելով, որ աջակցում է խաղաղ բողոքի ցույց անելու իրավունքին:

«Մենք դիմում ենք Հայաստանի կառավարությանը, ինչպես նաև աշխարհի մյուս բոլոր կառավարություններին՝ ցուցաբերելու զսպվածություն և հարգելու մարդկանց՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելու հիմնարար իրավունքը», - X-ում գրել է կազմակերպությունը:

Լեմկինի ինստիտուտը, վկայակոչելով ՀՀ ոստիկանության տվյալները, նշում է, որ ձերբակալվել է առնվազն 88 մարդ, որոնք փորձել են փակել փողոցները երկրի մայրաքաղաքում՝ ի նշան բողոքի Ադրբեջանին հողեր զիջելու կառավարության ծրագրերի դեմ։

Աղբյուրը հիշեցնում է, որ ցուցարարները վրդովված են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ անցած ամիս կայացրած  որոշումից՝ մի քանի սահմանամերձ գյուղ Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ։ Որոշումը զայրացրել է Հայաստանում շատերին, և խորհրդարանում ընդդիմությունն ասել է, որ կփորձի Փաշինյանի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսել։

Նմանատիպ նյութեր