211652_close_icon
views-count925 դիտում article-date 19:08 03-06-2024

Շվեյցարիան ՆԱՏՕ-ի զորավարժությունների համար Գերմանիա կուղարկի 50 ռազմական և 4 մարտական ինքնաթիռ

Շվեյցարիան կուղարկի 50 զինվորական և 4 F/A-18 կործանիչ՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի Tiger Meet զորավարժություններին, որոնք կանցկացվեն հունիսի 3-13-ը Շլեզվիգում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, Շվեյցարիայի կառավարությունը նշել է, որ օդաչուները կխորացնեն իրենց գիտելիքները հակաօդային պաշտպանության ոլորտում:

Tiger Meet զորավարժություններին, որ անցկացվում են ամեն տարի, կմասնակցի 50 շվեյցարացի զինվորական։ Ընդհանուր առմամբ ներգրավվելու է շուրջ 1,5 հազար զինվորական, ավելի քան 50 մարտական ​​ինքնաթիռ և 10 ուղղաթիռ 10 երկրից։  Շվեյցարիայից բացի մասնակցելու են Գերմանիան, Հունաստանը, Իտալիան, Նիդերլանդները, Լեհաստանը, ԱՄՆ-ը, Թուրքիան, Ֆրանսիան և Չեխիան։

Շվեյցարիան մասնակցում է Tiger Meet-ին 2004 թվականից՝ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում:

Նմանատիպ նյութեր