211652_close_icon
views-count649 դիտում article-date 15:35 05-06-2024

Անլուրջ հարց եք տալիս, քաղաքացի Գալստանյանին վարչապետի պաշտոնում չեմ տեսնում. Զարեհ Սինանյան

Արդյո՞ք Սփյուռքն աջակցում է Բագրատ Սրբազանին:

Այս հարցը լրագրողներն ուղղեցին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին:
«Սփյուռքում կան արդյո՞ք մարդիկ ու կառույցներ, որ նրան աջակցում են, իհարկե կան, քանի որ այդ նույն մարդիկ կամ կառույցներն իր հետ փողոցում են»,- նշեց նա:

Լրագրողների հարցին այն մասին՝ ո՞վ չի աջակցում Սրբազանին, Սինանյանն արձագանքեց.

«Ավելի հեշտ կլինի ասեմ՝ ով է աջակցում, քանի որ ցուցակը շատ ավելի փոքր է: Սփյուռքում ում են ավելի շատ աջակցում` քննարկման թեմա չէ: Այն ուժերն այն քանակով ու տոկոսով, որ Հայաստանում աջակցում են այդ շարժմանը կամ այդ շարժման նախորդող տարբերակներին, որը նույնն է՝ նույն տոկոսային հարաբերությունն է և՛ Սփյուռքում, և՛ Հայաստանում»:

Բագրատ Սրբազանին վարչապետի պաշտոնում տեսնելու մասին հարցին՝ Սինանյանն ասաց.

«Քաղաքացի Գալստանյանին բացարձակ չեմ տեսնում, անլուրջ հարց եք տալիս»:

Նմանատիպ նյութեր