211652_close_icon
views-count1441 դիտում article-date 22:56 09-06-2024

«Տենց կատեգորիկ ասում եք՝ չեք բացելու, մենք էլ կատեգորիկ ասում ենք՝ ճանապարհը պիտի բացվի»․ Գառնիկ Դանիելյանը՝ ՀՀ ԱԺ-ի առաջ ոստիկաններին. aravot.am

«Հավաքը պետք է անցկացվի ԱԺ նախագահի նստավայրից, նաև կառավարությունից այնպիսի հեռավորության վրա, որ նրա բնականոն գործունեությունը չխոչընդոտվի»,-քիչ առաջ ՀՀ ԱԺ-ի մուտքի մոտ հայտարարեց ոստիկանությունը՝ թույլ չտալով «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման մասնակիցներին երթով ընթանալ առաջ, գրում է aravot.am-ը։

Այս պահին ՀՀ ԱԺ բոլոր մուտքերը փակված են ՀՀ ոստիկանության կողմից։ Փակ է նաև Դեմիրճյան փողոցը։ Արգելափակված է Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկը։ Երթի մասնակիցների այն պնդմանը, թե այժմ կիրակի է, ո՞ւմ բնականոն աշխատանքն են ապահովում, ոստիկանության ներկայացուցիչը պատասխանեց․ «Մենք նախապես փորձում ենք այդ ֆունկցիան ապահովել, որ հետո խնդիր չառաջանա։ Հավաքների իրավունքը բացարձակ իրավունք չէ, այն կարող է սահմանափակվել Սահմանադրությամբ և Հավաքների ազատության մասին օրենքով»։

Նշեք, որ այս պահին Բաղրամյան պողոտայում է նաև ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։ Ոստիկաններին մոտեցավ ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ու ասաց․ «Բարի երեկո ձեզ, խնդրում եմ ճանապահը բացեք, երթը շարունակենք»։ Ի պատասխան ոստիկանության կողմից հնչեց՝ երթը կարող եք այլ կերպ շարունակել։ Գառնիկ Դանիելյանն ասաց՝ մենք երթը պիտի սենց շարունակենք, բացեք, ապահովեք, որ մեր երթը շարունակվի։

Ոստիկանության կողմից հնչեց՝ չենք բացելու ճանապարհը։ Գառնիկ Դանիելյանն էլ պնդեց՝ տենց կատեգորիկ ասում եք՝ չեք բացելու, մենք էլ կատեգորիկ ասում ենք՝ ճանապարհը պիտի բացվի»։ արամ հով ճանապաչհը չի բացվելու։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում։

Նմանատիպ նյութեր