1012 դիտում
16:43 10-06-2024
Եթե անվստահություն հայտնելու գործընթացը մերժվի, ստիպված կլինենք այդ մարդկանց գործի չթողնել․ Բագրատ Սրբազան
Երեկ Հրապարակում հավաքված Ժողովրդի պահանջն է եղել, որ անվստահության գործընթացը տեղի ունենա, եթե այդ պահանջը մերժվի, մենք էլ ստիպված կլինենք այդ մարդկանց գործի չթողնել․ այս մասին Բաղրամյան պողոտայում հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«Պատգամավորներից պարոն Մինասյանը կամ ով կլինի,կգա կներկայացնի՝ ինչ է տեղի ունեցել և ի՞նչ քայլեր կան հաջորդական խորհրդարանում անվելիք։ Եթե այդ պահանջը մերժվում է, մենք էլ ստիպված կլինենք այդ մարդկանց գործի չթողնել գալ։ Իրենք իրավունք չունեն մեր վճարվելիք հարկերի հաշվին իբր թե աշխատել, չգիտեմս ում և ինչի համար են աշխատում»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ երեկ Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում հայտարարել էր․ «Այս պահին մենք պետք է որոշում ընդունենք։ Մենք կարող ենք խնդիրը լուծել, եթե վաղվանից սկսված, ընդամենը 4 օր` 96 ժամ, առանց դադարի, առանց աշխատանքի գնալու, առանց հանգստի ու առանց քնելու լինենք փողոցում ու մեր կամքը պարտադրենք։
Դիմում եմ ԱԺ բոլոր խմբակցություններին․
1․ Մեր պահանջով ԱԺ ընդդիմադիր պատգամավորները հունիսի 11-ին, ժամը 16․30-ին նախաձեռնում են խորհրդարանի նիստ՝ Կառավարության հրաժարականի ու նոր Կառավարություն ձևավորելու օրակարգով։
2․ Հունիսի 10-ին ԱԺ Խորհուրդը պարտավոր է ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու որոշում կայացնել։
3․ Համաժողովրդական պահանջի հիման վրա, խորհրդարանն արտահերթ նիստով հավանություն է տալիս Կառավարության հրաժարականի և նոր Կառավարություն ձևավորելու որոշմանը»։
Բագրատ Սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում։

Նմանատիպ նյութեր
1315 դիտում
18:00 04-05-2024
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
1186 դիտում
20:27 09-05-2024
Առաջին քայլը լինելու է ԱԺ-ով անվստահություն հայտնելը և պաշտոնանկություն անելը․ Բագրատ Սրբազան
Այս բաժնից
568 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
700 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան
979 դիտում
22:34 20-12-2024
Տեղի է ունեցել խորհրդակցություն՝ հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ