211652_close_icon
views-count6906 դիտում article-date 15:10 12-06-2024

Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Երևանի պետական համալսարանի հետ

Ամիօ բանկը, կարևորելով կրթության դերը հասարակության շրջանում, ստորագրել է փոխըմբռնման հուշագիր
Երևանի պետական համալսարանի հետ:

Հուշագիրը ստորագրվել է ՙԱմիօ ժամանակաշրջան՚ բարեգործական ծրագրի շրջանակներում: Ծրագրին մասնակցելու են համալսարանի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները՝ ստանալով ուսման մեկ տարվա վարձավճարի ֆինանսավորման հնարավորություն բանկի կողմից, ինչպես նաև հետագայում բանկում աշխատելու
հնարավորություն:

Կորպորատիվ բարեգործության յուրահատուկ այս օրինակով Ամիօ բանկն աջակցում է բարձր առաջադիմություն
ունեցող ուսանողներին՝ այդ կերպ ներդրում կատարելով ապագայի մեջ:

ՙԱմիօ ժամանակաշրջան՚ բարեգործական ծրագրին մասնակցելու և մանրամասներին ծանոթանալու համար այցելեք
նախագծի կայք՝ https://amioera.am/

Կրթությունը հնարավորություն է…

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր