211652_close_icon

Պահանջվեց մի քանի րոպե, որպեսզի փաստաթղթերով, գործողություններով փաստվի՝ Ալեն Սիմոնյանը ստում է․ Գեղամ Մանուկյան

views-count1051 դիտում article-date 13:08 13-06-2024
Պատգամավորներիցս պահանջվեց մի քանի րոպե, որպեսզի փաստաթղթերով, գործողություններով փաստվի՝ Ալեն Սիմոնյանը ստում է ԱԺ նախագահությունից ու չի տիրապետում ԱԺ աշխատակազմին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Գրառմանը կից նա հրապարակել է նաև փաստաթղթի լուսանկարը, որում ասված է, որ Ազգային ժողովի վարչական տարածքում ԱԺ մուտքն ու ելքն իրականացվելու են որոշակի սահմանափակումներով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ խորհրդարանում լեզվակռիվ սկսվեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ու ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանի միջև։ Նազարյանը մեղադրեց ԱԺ նախագահին պատգամավորների մուտքն ԱԺ շենք խոչընդոտելու համար, ինչին ի պատասխան Սիմոնյանը հայտարարեց, որ դա սուտ է և պատգամավորներն ԱԺ մուտքի խնդիր չեն ունեցել։

Նմանատիպ նյութեր