667 դիտում
18:21 14-06-2024
Գերմանիան ռազմական օգնության նոր փաթեթ է տրամադրել Ուկրաինային
Գերմանիան թարմացրել է Կիև տեղափոխվող սպառազինությունների ցանկը. դրա մեջ մտել են, այդ թվում` տասը Leopard 1A5 տանկ, որոնք Ուկրաինային մատակարարվել են Դանիայի հետ համատեղ նախագծի շրջանակներում, հետևակի քսան Marder մարտական մեքենա, ինչպես նաև մեկ IRIS-T SLM և IRIS-T SLS ՀՕՊ համակարգ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի զինված ուժերին տրամադրվող ռազմական օգնության ցանկը հրապարակվել է Գերմանիայի կառավարության կայքում։
Նոր փաթեթը ներառում է նաև երեք HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, երկու Biber կամրջատեղադրիչ, երկու Dachs ինժեներական տանկ, չորս Wisent 1 զրահամեքենա` ականազերծման համար, Bergepanzer 2 զրահամեքենա, 21 հազար 155 մմ տրամաչափի հրետանային արկ, զինամթերք Leopard տանկերի և Marder հետևակի մարտական մեքենաների համար, հակադրոնային սենսորներ։
Բացի այդ, ցուցակում ներառված են ուղղաթիռների համար նախատեսված երեք AMPS հակահրթիռային համակարգ, տասնվեց Zetros լիցքավորող մեքենա, հարյուր MK 556 ավտոմատ հրացան, ութսունհինգ HLR 338 դիպուկահար հրացան` փամփուշտներով, հարյուր CR 308 հրացան, 4 միլիոն փամփուշտ` ձեռքի զենքի համար։
Գերմանիան ԱՄՆ-ից հետո երկրորդն է Ուկրաինային զենքի մատակարարման ծավալով։ Ընդհանուր առմամբ, Գերմանիան ներկա պահին մոտավորապես 28 միլիարդ եվրոյի չափով ռազմական աջակցություն է տրամադրել Կիևին և պարտավորություններ ստանձնել ապագա ծախսերի համար։

Նմանատիպ նյութեր
1384 դիտում
19:22 21-11-2023
Գերմանիան Ուկրաինային 1,3 մլրդ եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի
994 դիտում
18:34 19-08-2024
Գերմանիան Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ է մատակարարել
1423 դիտում
16:46 20-02-2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինային խոստացել է 500 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ
Այս բաժնից
748 դիտում
12:10 17-10-2024
Վեց մարդ կորել է Ղրղզստանում ձնահյուսի պատճառով
664 դիտում
11:25 17-10-2024
Իսրայելը Գազայի հյուսիս բաց է թողել հումանիտար օգությամբ 50 բեռնատար
1090 դիտում
09:55 17-10-2024
31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Լիամ Փեյնը