211652_close_icon
views-count910 դիտում article-date 14:56 16-06-2024

Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը գործել երկրի ԵՄ ձգտումներին համապատասխան. ֆոն դեր Լայեն

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին և կոչ արել Վրաստանի կառավարությանը գործել երկրի ԵՄ ձգտումներին համապատասխան։ Փոխանցում է Azatutyun.am-ը։

«Ես խորապես հարգում եմ Ձեր հանձնառությունը Վրաստանի եվրոպական ապագայի հանդեպ։ Վրաց ժողովրդի ճնշող մեծամասնությունը պաշտպանում է այս ճանապարհը։ Մենք կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը գործել դեպի Եվրամիությանը նկրտումներին համապատասխան»,- գրել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը X-ում:

Օրերս հայտնի դարձավ, որ Եվրամիությունը մտադիր է քննարկել վրացիների համար մուտքի արտոնագրերի պահանջների վերականգնման հարցը։ Բրյուսելը նման քայլի է դիմում` ի պատասխան «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի, որը Վրաստանի իշխող ուժն ընդունել է՝ չնայած շաբաթներ տևած բազմահազարանոց բողոքի ցույցերին, միջազգային նախազգուշացումներին։

Նմանատիպ նյութեր