211652_close_icon
views-count6082 դիտում article-date 16:41 18-06-2024

Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի հետ

Ամիօ Բանկն իր կրթական բարեգործական ծրագրի շրջանակներում ստորագրել է համագործակցության հուշագիր
Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի հետ:

«Ամիօ ժամանակաշրջան» ծրագիրը նպատակ ունի ուսումնական մեկ տարվա վարձավճարի ֆինանսավորում
տրամադրել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին, ովքեր հետագայում նաև կունենան բանկում աշխատելու հնարավորություն:

Բանկն այս կրթական բարեգործական ծրագրի միջոցով փորձում է խրախուսել բարձր առաջադիմությունը, ինչպես
նաև ցանկանում է իր փոքրիկ ներդրումն ունենալ Հայաստանի կրթության և ապագայի մեջ:

Ծրագրի մեկնարկն արդեն տրված է, իսկ ՙԱմիօ ժամանակաշրջան՚ բարեգործական ծրագրին մասնակցելու և
մանրամասներին ծանոթանալու համար այցելեք նախագծի կայք՝ https://amioera.am/

Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է հունիսի 29-ը:

Կրթությունը հնարավորություն է…

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Նմանատիպ նյութեր