211652_close_icon

Դավթաշենում հողազավթումներից ազատել ենք 8000 քմ տարածք․ Տիգրան Ավինյան

views-count1153 դիտում article-date 21:11 18-06-2024
Դավթաշեն վարչական շրջանում հողազավթումներից ազատել ենք շուրջ 8000 քմ տարածք, որոնց փոխարեն կլինեն բարեկարգ բակեր, ֆուտբոլի դաշտեր, խաղահրապարակներ, հանգստի գոտիներ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ ընթացքի մեջ են նաև Դավթաշենի 1-ին և 2-րդ թաղամասերի միջև գտնվող կենտրոնական այգու բարեկարգման աշխատանքները․

«Հանգստի գոտին կունենա արտաքին լուսավորության ու ոռոգման նոր համակարգ, հարմարավետ զրուցատաղավարներ, կկառուցվի նաև շատրվանային համալիր»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր