211652_close_icon
views-count1000 դիտում article-date 15:09 22-06-2024

Իսրայելի օդուժի հարվածներից երեկ Գազայում զոհվել է առնվազն 44 մարդ

Իսրայելի բանակը նախօրեին օդային ծանր հարվածներ է հասցրել Գազայի հատվածի մի քանի շրջանների, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 44 մարդ: Եվս մի քանի տասնյակ մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Այդ մասին հայտնել է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը:

Իսրայելի օդուժի հարվածների տակ են հայտնվել Գազա քաղաքը և Գազայի հատվածի Նուսեյրաթ շրջանն ու հարավում գտնվող Ռաֆահը:

Երեկ երեկոյան «Համաս» շարժման զինված թևը՝ «Ալ-Քասամ» բրիգադը, հայտարարել է, որ ականանետից հարվածներ է հասցրել Գազայի Զեյթուն թաղամասից արևելք գտնվող «Նեթզարիմ միջանցքում» տեղակայված իսրայելական ռազմական հրամանատարական կետի և մեքենաների ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինվոր։

Պատերազմը սկսվել է, երբ ԱՄՆ-ում ու Եվրոպական միությունում ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս»-ը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին հարձակվել է հրեական ավանների վրա՝ սպանելով մոտ 1200 և պատանդառելով մոտ 250 իսրայելցու:

Իսրայելի պատասխան գործողությունների հետևանքով զոհվել է շուրջ 37.5 հազար մարդ, այդ թվում` կանայք և երեխաներ: Մեծ թվով երկրներ պահանջում են Իսրայելից դադարեցնել ռազմական գրոհները:
 

Նմանատիպ նյութեր