211652_close_icon
views-count733 դիտում article-date 18:57 24-06-2024

Ֆրանսիան կշարունակի Ուկրաինային Aster հակաօդային պաշտպանության հրթիռներ մատակարարել

Ֆրանսիան կշարունակի Ուկրաինային Aster հակաօդային պաշտպանության հրթիռներ մատակարարել SAMP/T համակարգի համար: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ղեկավար Սեբաստիան Լեկորնյուն։

«Մենք կշարունակենք տրամադրել որոշակի քանակությամբ Aster հրթիռներ SAMP/T համակարգի համար, որը մատակարարել ենք Ուկրաինային իտալացի ընկերների հետ միասին,  կշարունակենք մատակարարել  նաև հեռահար զենքեր, այդ թվում՝ Scalp հրթիռներ»,-Փարիզում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նշել է նա:

Լեկորնյուն ընդգծել է, որ նորույթը Mirage 2000-5 ինքնաթիռների մատակարարումն է և օդաչուների, մեխանիկների պատրաստումը՝ դրանցով թռիչքներ իրականացնելու համար, ինչն Ուկրաինային օդային գերակայություն կտա:

Ֆրանսիան կշարունակի  նաև ուկրաինացի զինվորականների վերապատրաստումը։ «Ուկրաինային անհրաժեշտ է 15-ից 20 ցամաքային ուժեր: Օբյեկտիվորեն դա շատ է: Մենք կշարունակենք նրանց մարզել»,- հավելել է նա։

Նմանատիպ նյութեր